Հռոմի պապը կայցելի Լիբանան

19:11 • 20.08.25

Հռոմի պապ Լևոն XIV-ը նախատեսում է այցելել Լիբանան, ինչը կարող է լինել Իտալիայից դուրս նրա առաջին այցը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին հայտնել է կարդինալ Բեչարա Ռայը: 

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքին նա ասել է, որ Հռոմի պապը Լիբանան կմեկնի մինչև դեկտեմբեր։

Նա չի նշել այցի կոնկրետ ամսաթիվը, բայց ասել է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։