Ալյասկայի բնապատկերներն ինձ հիշեցրել են ռուսական բնապատկերները․ Պուտինի թարգմանիչ
ՌԴ արտաքին գործերի նախարարության լեզվաբանական ապահովման վարչության ավագ խորհրդական, ռուս թարգմանիչ Ալեքսեյ Սադիկովը, որը Անքորիջում կայացած գագաթնաժողովի ընթացքում ուղեկցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, պատմել է, որ Ալյասկայի բնապատկերները նրան հիշեցրել են ռուսական բնապատկերները։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Մենք մեկ գիշեր անցկացրինք Ալյասկայում։ Նայում էինք տեղի գեղեցկություններին։ Բնապատկերը, ի դեպ, հիշեցնում է մեր ռուսական բնապատկերները»,-ասել է Սադիկովը։










