Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

13:45 • 24.08.25

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է երկրի Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը։

Հաղորդվում է, որ ժամը 06:59-ին Էլբիստանի շրջանում գրանցվել է 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրաշարժը տեղի է ունեցել 19.74 կմ խորության վրա։