Բաքվում առևտրի կենտրոն է այրվում (տեսանյութեր)

12:46 • 24.08.25

Բաքվում այրվում է «Սադարակ» առևտրի կենտրոնը:  Հրդեհը մարելու համար բերվել են Ադրբեջանի պետական ​​հրշեջ ծառայության և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ուժերը:

Այս պահին հրդեհաշիջման միջոցառումներ են իրականացվում: Դեպքի վայրը հսկում է ոստիկանությունը, ձեռնարկվում են անվտանգության միջոցառումներ և այլ անհրաժեշտ գործողություններ:

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: