Զելենսկին Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քելլոգին պարգևատրել է Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշանով

15:47 • 24.08.25

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին պարգևատրել է իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի «Արժանիքի շքանշանով»։ Այս մասին հայտնի է դարձել Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ օգոստոսի 24-ինհեռարձակվող տոնակատարության ժամանակ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Քիթ Քելլոգը ժամանել է Ուկրաինա և մասնակցել Կիևում կայացած Անկախության օրվա տոնակատարություններին։