ԵԱՏՄ-ն առաջընթաց է ցուցաբերում ռազմավարական նպատակների իրականացման գործում. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ

21:21 • 25.08.25

ԵԱՏՄ-ն առաջընթաց է ցուցաբերում արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ռազմավարական նպատակների իրականացման գործում։ Այդ մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։

Նա ընդգծել է Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համատեղ հանձնաժողովի աշխատանքի կարևորությունը արտադրական շղթաների ինտեգրման, նորարարական տեխնոլոգիաների զարգացման և անդամ պետությունների ձեռնարկությունների մրցունակության բարձրացման ուղղությամբ: