Այս տարի Օնէքս ընկերությունը դարձավ 10 տարեկան

17:20 • 26.08.25

Այս տարի Օնէքս ընկերությունը դարձավ 10-ը տարեկան։ Ընկերությունը, լինելով առաջինը իր ոլորտում և սկսելով ընդամենը $200 ներդրումից, այժմ ՀՀ առաջին 300 հարկատուների ցուցակում է, ընդ որում ՀՀ առաջին 100 շահութաբեր ընկերություններից է։ 

Այս տարիների ընթացքում 12 քմ գրասենյակից և միայն հիմնադիրներից բաղկացած թիմից մենք հասանք 500+ միջազգային թիմ ունեցող ընկերության և այժմ սպասարկում ենք ՀՀ ամբողջ միջազգային փոստային պատվերների 50% ից ավելին։

2015 թ Onex-ի 12 քմ գրասենյակ

2015 թ



2017 թ Onex-ի թիմը

Բացի երևանյան գրասենյակներից գործում են պատվերի ստացման վայրեր ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաև դեռևս 2020թ ին ծրագրավորեցինք, արտադրեցինք և ներդրեցինք ՀՀ-ում առաջին smart locker-ները, որոնք այժմ սպասարկում են օրական հազարավոր օգտատերերի։

Սկսելով ուղիղ համագործակցություն միջազգային առաջատար առևտրային հարթակների հետ, ինչպիսին են TEMU-ն, Pinduoduo-ն, IHerb - ը, 2024թ -ին ստեղծեցինք «տուն առաքման» սեփական ցանցը և այժմ իրականացնում ենք առաքումներ անգամ ամենահեռավոր գյուղերում ամենօրյա գրաֆիկով։



2024 դեկտեմբեր, Onex մաքսային պահեստ

ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված բարեփոխումների շնորհիվ 2024թ դեկտեմբերին հնարավոր դարձավ ստանալ մաքսային պահեստի լիցենզիա: Այսուհետ բեռների մաքսային զննման և ձևակերպման գործընթացներն իրականացվում են հենց մեզ մոտ` տեսակավորման գործընթացին զուգահեռ, որի արդյունքում Հայաստան ժամանած բեռները արդեն հաջորդ օրը պատրաստ են լինում ստացման Երևանում և բոլոր մարզկենտրոններում:

Օնէքսը, լինելով հայկական ընկերություն, դուրս է եկել միջազգային շուկաներ և այս պահին գործում է նաև Վրաստանում և Ղրղզստանում։



2023-2025 թթ Onex-ի  միջազգային թիմը

10 տարի ընթացքում ներդրված բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներն ու նորամուծությունները մեր օգտատերերի փորձառությունը օնլայն գնումների ընթացքում դարձրել են հեշտ, հարմար և արագ։

«Շնորհակալ եմ մեր մեծ թիմին նվիրումով, նպատակասլաց աշխատանքի համար և մեր հաճախորդներին` իրենց խորհուրդների, սրտացավ մոտեցման և վստահության համար: Օնէքսը՝ դա մենք բոլորս ենք», -նշել է ընկերության համահիմնադիր, տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։