«Կաջիկի» թայֆունը մեծ ավերածություններ է առաջացրել Վիետնամում (տեսանյութ)

17:18 • 26.08.25

«Կաջիկի» թայֆունը մեծ ավերածություններ է առաջացրել Վիետնամում, տեղական իշխանությունները հայտնում են, որ առնվազն երեք մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել:

Վնասվել են մոտ 7,000 տուն, 28,000 հեկտար բրնձի դաշտեր, ավելի քան երեք հարյուր էլեկտրահաղորդման աշտարակներ՝ դառնալով հինգ նահանգներում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների պատճառ։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: