Անահիտ Ավանեսյանը չնախատեսված այց է կատարել Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վանաձորյան այցիս շրջանակում չնախատեսված այց կատարեցի նաև Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր:
Ուրախ էի, որ հնարավոր առավելագույնն արված էր կոկիկ, մաքուր միջավայր ստեղծելու համար, պացիենտների բուժման կազմակերպումը ևս գոհացնող էր:
Որոշեցինք ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնել` արդիականացնելու կենտրոնը:
Աչքիցս չվրիպեց նաև խնամված այգին` մրգատու ծառերով և ծաղիկներով»։














