Մոնիկա Բելուչին և Թիմ Բարթոնը հայտարարել են իրենց բաժանման մասին

14:44 • 19.09.25

Դերասանուհի Մոնիկա Բելուչին և հոլիվուդյան ռեժիսոր Թիմ Բարթոնը հայտարարել են իրենց բաժանման մասին, հաղորդում է AFP-ն, փոխանցում է kommersant.ru-ն:

Համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են, որ ավարտում են իրենց սիրավեպը՝ «մեծ հարգանքով և միմյանց նկատմամբ խորը մտահոգությամբ»։

Մոնիկա Բելուչին պաշտոնապես հայտարարեց ռեժիսորի հետ իր սիրավեպի մասին 2023 թվականի հունիսին։