ԱՄՆ կառավարությունը «շաթդաուն» է հայտարարել
ԱՄՆ դաշնային կառավարությունը 6 տարվա ընթացքում առաջին անգամ դադարեցնում է աշխատանքը, քանի որ Սենատին չի հաջողվել ընդունել ֆինանսական տարվա բյուջեի մասին օրինագիծը, հաղորդել է BBC News-ը:
Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում «շաթդաունը», եթե հանրապետականներն ու դեմոկրատականները համաձայնության չգան:
«Շաթդաունի» ժամանակահատվածում պետական գործակալությունների աշխատանքների և ծրագրերի մեծ մասը կկասեցվի, պետական աշխատակիցների մի մասը կգնա չվճարվող արձակուրդ, իսկ որոշ աշխատողներ կշարունակեն աշխատանքն առանց վարձատրության:
Հանրապետականներն ու Դեմոկրատները միմյանց են մեղադրում օրինագծի չընդունման համար, որի հաստատման համար անհրաժեշտ էր 100 սենատորից 60-ի աջակցությունը:














