Կյանքից հեռացել է «Վեչերնյայա Մոսկվա» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Կուպրիյանովը
«Հոկտեմբերի 2-ին 74 տարեկան հասակում մահացել է լրագրող, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ, «Վեչերնյայա Մոսկվա» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Կուպրիյանովը», հաղորդվում է թերթի կայքում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում Ալեքսանդր Կուպրիյանովին հանձնել էր պատվոգիր՝ լրատվամիջոցների զարգացման գործում ունեցած ներդրման և երկարամյա նվիրված աշխատանքի համար:
Նա եղել է Ռուսաստանի «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր «Մասնագիտությանը հավատարմության լինելու համար» անվանակարգում, ինչպես նաև «Ռուսաստանի մեդիա մենեջերի» մրցանակի և Ռուսաստանի գրողների միության «Արձակ» անվանակարգում մրցանակի դափնեկիր։














