Իսրայելական բանակը հայտարարել է, որ ավելի քան 870 հազար բնակիչ լքել է Գազա քաղաքը

21:39 • 03.10.25

Ավելի քան 870 հազար բնակիչ տարհանվել է պաղեստինյան Գազա քաղաքից, հայտնել են Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) մամուլի քարտուղարի գրասենյակից։

«Չնայած ՀԱՄԱՍ-ի դիմադրությանը, ավելի քան 870  հազար բնակիչ մինչ օրս Գազա քաղաքից տարհանվել է հարավ»,- ասված է հայտարարության մեջ։

«ՑԱԽԱԼ-ը Գազա քաղաքի բնակիչներին կրկին կոչ է անում հանուն իրենց անվտանգության տեղափոխվել մարդասիրական գոտի»,- հավելել է խոսնակը։