Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկվում են Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման առաջարկները․ Գրոսսի

23:21 • 03.10.25

Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկվում են Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարման վերականգնման առաջարկները, այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակը ճգնաժամային է։ Նրա խոսքով՝ ատոմակայանն արդեն մի քանի օր է, ինչ էլեկտրաէներգիա է ստանում դիզելային գեներատորներից, սակայն «գեներատորներն ու ատոմակայանը նախատեսված չեն դրա համար»։

ԱԷՄԳ-ն էլ զգուշացրել էր Զապորոժիեի ատոմակայանում միջուկային վթարի ռիսկի մասին՝  էլեկտրաէներգիայի երկարատև անջատման պատճառով

«Ատոմակայանի պահեստային դիզելային գեներատորները բավարար վառելիք ունեն միայն 10 օրվա համար։ Պահեստային համակարգերի անջատումը կհանգեցնի միջուկային վառելիքի հալման», - նշված է հաղորդագրության մեջ: