Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Սիրիայից զենքի մաքսանենգության դեպք կանխելու մասին

22:40 • 06.10.25

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ կանխել են մաքսանենգ ճանապարհով Սիրիայից զենք տեղափոխելու փորձը։

«Զինվորները կանխել են Սիրիայից Իսրայել մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու փորձը», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ զինվորները ձերբակալել են երկու կասկածյալի, որոնք փորձել են Սիրիայի տարածքից Իսրայել տեղափոխել հինգ հրազեն։

«Կասկածյալները և զենքերը հանձնվել են Իսրայելի ոստիկանությանը՝ հետագա քննության համար», - տեղեկացրել է զինվորականը։