Ամերիկացիները նախընտրում արհեստական բանականությունը փաստաբանների փոխարեն և հաղթում դատարանում

13:35 • 09.10.25

ԱՄՆ-ում աճում է այն քաղաքացիների թիվը, ովքեր իրավաբանական օգնություն են փնտրում արհեստական ինտելեկտից: Մի շարք դեպքերում օգտատերերն ամբողջությամբ փոխարինում են արհեստական ինտելեկտի պրոֆեսիոնալ իրավաբաններին, հայտնում է NBC News-ը, փոխանցում է gazeta.ru-ն:

Այսպես, Լոնգ Բիչի (Կալիֆորնիա) բնակչուհի Լին Ուայթը պատմել է, որ վտարման գործով բողոքը պատրաստելիս օգտագործել է ChatGPT-ն ու Perplexity-ն  դատական որոշումները վերլուծելու և փաստարկներ պատրաստելու համար:

Արդյունքում նրան հաջողվել է հասնել վտարման չեղարկման եւ խուսափել 70 հազար դոլարից ավելի գումարի տուգանքներից ու պարտքերից: Ընդ որում, ավելի վաղ նրա փաստաբանը պարտվել էր գործը: