Ռուսաստանը հետաքրքրված է արտասահմանյան աշխատուժով, բայց դա պետք է լինի «պիտանի աշխատուժ». Պուտին

16:26 • 10.10.25

Ռուսաստանը հետաքրքրված է արտասահմանյան աշխատուժով, բայց դա պետք է լինի «պիտանի աշխատուժ»: Այս մասին Դուշանբեում տեղի ունեցող ասուլիսի ընթացում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա  նշել է, որ միգրանտները պետք է հետևեն Ռուսաստանի օրենքներին և կանոնակարգերին։

«Միգրացիոն ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, և Ռուսաստանի քաղաքացիները դա նշում են»,-հավելել է Պուտինը: