Գազայի խաղաղության բանակցություններին մեկնող Կատարի պատվիրակության երեք անդամ զnhվել է ավտnվթարի հետևանքով

09:05 • 12.10.25

Շարմ էլ Շեյխից 50 կմ հեռավորության վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են Կատարի պատվիրակության երեք անդամ, որոնք հրավիրվել էին Գազայի խաղաղության բանակցություններին։

«Եվս երկու դիվանագետ վիրավորվել  է»,- հաղորդում է«Clash Report»-ը։

Գազայի հատվածում պատերազմի ավարտի հարցով Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։