ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Գազա` ստուգելու Իսրայելի կողմից համաձայնագրի առաջին փուլի կատարումը. Ուիթքոֆ

09:27 • 12.10.25

ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Գազա, հայտարարել է Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆը։

«Ծովակալ Քուփերը, Ջարեդ Քուշները (Թրամփի փեսան - խմբ.) և ես այսօր մեկնեցինք Գազա՝ ստուգելու Իսրայելի կողմից առաջին փուլի համաձայնագրի կատարումը»,-գրել է նա և հրապարակել լուսանկարներ։

«Մենք ստացանք մանրամասն տեղեկատվություն անվտանգության, մարդասիրական օգնության և հակամարտության կարգավորման միջոցառումների վերաբերյալ։ Շարունակական նվիրվածության դեպքում խաղաղությունը մնում է հասանելի»,- ավելացրել է Ուիթքոֆը։

Նշենք, որ վաղը տեղի կունենա Գազայի հատվածում խաղաղության հաստատման վերաբերյալ գագաթնաժողով։