Եղանակի կանխատեսման թվային մոդելների այսօրվա արդյունքները հաստատում են, որ մեկ շաբաթից Եվրոպայի մեծ մասում ձնածածկույթ կլինի․ Լևոն Ազիզյան

16:50 • 27.12.25

Եղանակի կանխատեսման թվային մոդելների այսօրվա արդյունքները հաստատում են, որ մեկ շաբաթից Եվրոպայի մեծ մասում ձնածածկույթ կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Եթե կանխատեսումներն արդարանան, ապա դա կլինի ամենաընդարձակ ձնածածկույթը Եվրոպայում 2019 թվականից ի վեր»,- գրել է նա։