Սամվել Կարապետյանը նույնիսկ անազատության մեջ շարունակում է հայ մանուկների առօրյան տոնի վերածել․ «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

16:08 • 27.12.25

30-ամյա ավանդույթն անփոփոխ է։ Ժպիտներն ու ուրախությունը փոքրիկներին կրկին «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է ապահովում։ Այս մասին հայտնում են «Մեր ձևով» շարժման գրասենյակից։

«Ազգային բարերար, «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը նույնիսկ անազատության մեջ շարունակում է հայ մանուկների առօրյան տոնի վերածել։

Ավանդական ամանորյա նվերներն այս անգամ Վանաձորի փոքրիկներին են ուրախ անակնկալի բերել։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մարզերի տարբեր համայնքներում։

 Մանուկները խանդավառ են, ծնողները` շոյված»,- նշված է հաղորդագրության մեջ։