Էտնա հրաբուխը 400 մետր բարձրությամբ լավա է ժայթքել

16:19 • 28.12.25

Սիցիլիայում գտնվող Էտնա հրաբխի ժայթքման ընթացքում լավայի 400 մետրանոց շատրվան է նետվել, այս մասին հայտնում է Virgilio պորտալը։ 

Սիցիլիայի կառավարությունը տագնապի դեղին ազդանշան է հայտարարել։ Մոխիրը թափվել է Էտնա լեռան ստորոտում գտնվող մի քանի քաղաքներում ու գյուղերում։

Կատանիայի օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։