Մենք շահագրգռված ենք օր առաջ ունենալ ապաշրջափակում, ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և գալիք տարվա երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն․ Արարատ Միրզոյան

22:01 • 28.12.25

Նախ տարվա գլխավոր իրադարձությունն օգսատոսի 8-ին տեղի ունեցած վաշինգտոնյան գագաթնաժողովն էր, համաձայնություններն ավելին էին, քան TRIPP-ը, այդտեղ արձանագրվեց խաղաղության հաստատումը, նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, այդտեղ սկզբունքեր ամրագրվեցին, համաձայն որոնց պետք է տեղի ունենա ընդհանուր ապաշրջափակումը, այսինքն կողմերը հանձն առան, որ ամբողջ ապաշրջափակումն տեղի է ունենալու երկու երկրների տարածքային ամբողջականության,  սահմանների անխախտելիության, ինքնիշխանության, իրավազորության և սրա շրջանակներում ասվում է, որ լինելու է TRIPP: Այս մասին  Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք շահագրգռված ենք օր առաջ ունենալ ապաշրջափակում, օր առաջ գործարկել TRIPP ենթակառուցվածքները, այդ թվում գուցե երկաթուղին կարող է լինել, օբյեկտիվորեն և այդ երկաթուղով և Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ և նաև Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքով անցնել և ընդհանրապես երրորդ երկրները կարող են կապվել իրար հետ»,- նշել է նա։

«Մենք ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026 թվականի տարվա երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն»,- ավելացրել է Միրզոյանը։

 

Մենք շահագրգռված ենք օր առաջ ունենալ ապաշրջափակում, ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և գալիք տարվա երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն․ Արարատ Միրզոյան