Սիրիայում ալավիների զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում՝ Հոմսի մզկիթում տեղի ունեցած պայթյունից հետո

17:28 • 28.12.25

Սիրիայում ալավիների զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում՝ Հոմսի մզկիթում տեղի ունեցած պայթյունից հետո։

 

Բողոքի ակցիաներն ուղեկցվում են իշխող ռեժիմի ներկայացուցիչների հետ պարբերական բախումներով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ցույցերը ցրելու ժամանակ երկու ոստիկան վիրավորվել է, երբ ինչ-որ մեկը ձեռքի նռնակ է նետել ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ, իսկ Լաթաքիայում հրկիզել են անվտանգության ուժերին պատկանող ավտոմեքենաներ: