Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan Quest»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրшվորներ

21:25 • 05.01.26

Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան M4 ավտոճանապարհի 142 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 33-ամյա Արայիկ Ա․-ի վարած «Nissan Quest» մակնիշի և  72-ամյա Թոռնիկ Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Թոռնիկ Գ․-ն և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։