Ես չեմ իմացել, հետևաբար մեղք չեմ գործել, իսկ ով գիտեր ու բարձրացել է, նա Աստծո պшտիժը նույն պահին ստացավ, նրան uտենդ տեղադրեցին. Վրեժ Դուրգարյան
Մայր Աթոռի բակում շիրիմների վրա բարձրացած և եկեղեցի ներխուժելու կոչեր հնչեցրած՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը չի իմացել, որ շիրիմներ կան այնտեղ։
«Ես չեմ իմացել, հետևաբար մեղք չեմ գործել, իսկ ով գիտեր ու բարձրացել է, նա Աստծո պատիժը նույն պահին ստացավ, նրան ստենդ տեղադրեցին, ոչ թե ինձ»,– լրագրողների հետ զրույցում ասել է Վրեժ Դուրգարյանը՝ նկատի ունենալով Տեր Վրթանեսին, որը սրտամկանի ինֆարկտ էր ստացել տաճարի վրա հարձակման ժամանակ։










