Կյանքից հեռացել է Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը

08:21 • 12.01.26

94 տարեկանում կյանքից հեռացել է Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը։ Այս մասին հայտնել են Զավեն Սարգսյանի որդիները։

«Իմ շատ սիրելի և օրինակելի հայրը գնաց հավերժի ճանապարհով։

Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը 17:00-ին, Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում»,-գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։