Նաիրի Սարգսյանի հոդվածը հրապարակվել է «Journal for International and European Law, Economics and Market Integrations» միջազգային գիտական պարբերականում

16:03 • 13.01.26

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի՝ «Հարկաբյուջետային քաղաքականության բարելավման հեռանկարները՝ մակրոտնտեսական կառավարման մեթոդների արդյունավետության բարելավման միջոցով (Հայաստանի Հանրապետության օրինակով)» վերնագրով գիտական հոդվածը հրապարակվել է «Journal for International and European Law, Economics and Market Integrations» միջազգային գիտական պարբերականում։

Հոդվածը վերաբերում է Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային քաղաքականության բարելավմանը և ներկայացնում է գիտականորեն հիմնավորված գործնական առաջարկներ։

Հրապարակումը կարևոր ներդրում է տնտեսագիտական հետազոտական ոլորտում և կարող է որպես օգտակար ուղեցույց ծառայել ոլորտի համապատասխան մասնագետների համար։