ԱՄՆ պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան

11:37 • 13.01.26

Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության (USTDA) տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան, հայտնել է Երևանում ԱՄՆ դեսպանատունը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Պատվիրակությանը Բաքվում երեկ ընդունել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: Ամերիկյան և ադրբեջանական կողմերը քննարկել էին «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները։