Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են (տեսանյութ)

11:21 • 19.01.26

Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են։

Գրված է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։

«Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են։ Չի դադարում նաև աշխարհի տարբեր անկյուններից եկող հյուրերի հոսքը։

Այս նախաձեռնությունը՝ որպես ազգային նոր կոնսոլիդացիայի կենտրոն, դարձել է համերաշխության և ներքին հաշտության խորհրդանիշ՝ իր շուրջը միավորելով արդեն իսկ հարյուր հազարավոր մարդկանց Հայաստանից և սփյուռքից»։