ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

18:25 • 25.01.26

Հունվարի 25-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։