Կյանքից հեռացել է Ռոբերտ Նազարյանը

13:59 • 26.01.26

70 տարեկանում մահացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։  Հայտնում են հայաստանյան մի քանի ԶԼՄ։ 

Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 17․00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Ռոբերտ Նազարյանը 2000 թվականին զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը, 2001-2003 թվականներին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, իսկ 2003 թվականից մինչև 2018 թվականը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը։