«Հայաստանը ես եմ»-ի անդամները, Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Եռաբլուր

14:29 • 28.01.26

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիներին։

«Նրանց սխրանքը անջնջելի է, հերոսությունը՝ անմոռանալի։ Լույս և խաղաղություն մեր անմեղ զոհերի հոգիներին»,- գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։