Խնդրում ենք ամեն ինչ անել, որ նրանցից հետք չմնա, մենք Ձեր հետ ենք. հուզված քաղաքացին Եռաբլուրում դիմել է Նարեկ Կարապետյանին

13:12 • 28.01.26

Մենք աղաչում ենք, խնդրում ենք ամեն ինչ անել, որ նրանցից ոչ մի հետք չմնա, հակառակ դեպքում մեզ մնացած ամեն ինչ կվաճառվի։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ՀՀ իշխանության մասին ասել է հուզված քաղաքացին՝ դիմելով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին:

«Մեզ մնացած միակ բանը եկեղեցին է, և նրանք ուզում են քանդել այն, մզկիթի վերածել:  Մենք աղաչում ենք Ձեզ, խնդրում ենք ամեն ինչ անել, մենք բոլորս Ձեր հետ ենք»,-նշել է քաղաքացին:

Հիշեցնենք, որ այս պահին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը շարժման այլ անդամների հետ գտնվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու: