Career City Fest 2026-ի նախապատրաստական փուլի շրջանակում ստորագրվեցին նոր ռազմավարական համագործակցության հուշագրեր (տեսանյութ, լուսանկարներ)

21:46 • 30.01.26

Career City Fest 2026-ի նախապատրաստական ծրագրի շրջանակում ստորագրվեցին ռազմավարական համագործակցության հուշագրեր Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի և WeDo Creative Solutions-ի հետ։ Համագործակցությունները նպատակ ունեն խորացնել փառատոնի մասնագիտական, բովանդակային և բրենդային էկոհամակարգը՝ ձևավորելով կայուն և երկարաժամկետ գործընկերային մոդել։

Ստորագրված հուշագրերը վերահաստատում են Career City Fest-ի զարգացման տրամաբանությունը՝ որպես ոչ միայն միջոցառում, այլ շարունակական հարթակ և ինքնուրույն բրենդ, որտեղ միավորվում են մասնագիտական համայնքները, գործատուները, կրթական նախաձեռնությունները և ժամանակակից բրենդային մտածողությունը։

Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա. Ռազմավարական գործընկեր

Հուշագրի շրջանակում Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիան միանում է Career City Fest 2026-ին որպես ռազմավարական գործընկեր՝ նպաստելով HR համայնքի մասնագիտական զարգացմանը, ոլորտային չափանիշների բարձրացմանը և ժամանակակից աշխատանքի մշակույթի առաջմղմանը։

Համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և նպատակների վրա՝

  • ուժեղ HR համայնքի ձևավորում,

  • գործատուների և կառավարման մշակույթի որակի բարձրացում,

  • մասնագիտական էթիկայի և տաղանդների զարգացման խթանում,

  • աշխատաշուկայի երկարաժամկետ կայուն զարգացման ապահովում:

Այս համագործակցությունը նաև համահունչ է «հայ»Rate նախաձեռնության տրամաբանությանը՝ ուղղված գործատուների որակական ստանդարտների բարելավմանը և լավագույն պրակտիկաների տարածմանը։

WeDo Creative Solutions․ Ռազմավարական բրենդ գործընկեր

Career City Fest 2026-ի նախապատրաստական փուլի կարևոր քայլերից է WeDo Creative Solutions-ի հետ ստորագրված համագործակցության հուշագիրը։

WeDo-ն տարիներ շարունակ աշխատում է բրենդ ռազմավարության, ինքնության և հաղորդակցության ձևավորման ոլորտում՝ համագործակցելով տարբեր բիզնեսների և կազմակերպությունների հետ։ Այս գործընկերությունը հիմնված է նույն մտածողության վրա՝ բրենդը որպես համակարգ, ոչ թե միայն տեսողական լուծում։

Հուշագրի շրջանակում WeDo-ն միանում է Career City Fest-ին՝ որպես բրենդ գործընկեր՝ աջակցելով փառատոնի էվոլյուցիոն փուլին և նրա ինքնության հաջորդ մակարդակի ձևավորմանը։

Այս համագործակցությունը արտացոլում է Career City Fest-ի հասունացման նոր փուլը՝ երբ փառատոնը դիտարկվում է որպես ապրանքանիշ, լեզու և փորձառություն, որը խոսում է տարբեր լսարանների հետ՝ մասնագետների, գործատուների, երիտասարդների և գործընկերների։

 

Career City Fest 2026-ի մասին

Career City Fest 2026-ը կկայանա 2026 թվականի ապրիլի 17 և 18-ին՝ միավորելով առաջատար գործատուներին, մասնագիտական համայնքներին, երիտասարդներին, ուսանողներին և ոլորտային առաջնորդներին։

Փառատոնը նպատակ ունի ստեղծել բաց հարթակ՝ աշխատանքի ապագայի, կարիերայի զարգացման և գործատուի բրենդինգի շուրջ խորքային երկխոսության համար։

Career City Fest-ը տարածաշրջանի ամենամեծ և մրցանակակիր կարիերային փառատոններից է։

Կազմակերպիչ՝ Skill Event Marketing Company։