Իլոն Մասկը հայտարարել է, որ բազմիցս մերժել է Էփշտեյնի առաջարկները՝ այցելելու նրա կղզին
Իլոն Մասկը հայտարարել է, որ բազմիցս մերժել է Էփշտեյնի առաջարկները՝ այցելելու նրա կղզին։
Ձեռնարկատերը վստահեցրել է, որ «ոչ ոք ավելի շատ չի պնդել Էփշտեյնի գործով փաստաթղթերի հրապարակման համար»։
Ավելի վաղ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հրապարակել էր փաստաթղթերի նոր փաթեթ՝ կապված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետաքննության հետ, որտեղ հիշատակվում են Իլոն Մասկը և Բիլ Գեյթսը, հայտնում է CNN-ը։














