ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Նիկոլ Փաշինյանին միացած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոսանքի գինը կզեղչեն
Հայաստանի էլեկտրական ցանցերը 50 տոկոսով կզեղչի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոսանքի վարձը։ Այս մասին գրում է Aysor.am-ը։
ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Եկեղեցու հոգևոր տեսուչին՝ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին, ով միացել է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու բարեկարգման ծրագրին։
Նամակում նշվում է, որ ՀԷՑ-ը 2025 թվականի դեկտեմբեր ու 2026 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին կսուբսիդավորի եկեղեցու էլեկտրաէներգիայի ամբողջ ծախսի 50 տոկոսը։















