Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն

15:48 • 15.02.26

Երեկ՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։