Երևանում «Nissan Tiida»-ն բախվել է «Nissan Rogue»-ին, վարորդներից մեկը քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է

12:10 • 01.10.26

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Սարալանջից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհահատվածում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

«Nissan Rogue»-ի վարորդը «FreeNews» հեռուստաընկերության աշխատակից, քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է։