Իրանի հարցով, կեսգիշերն անց, ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ է նախատեսված

18:58 • 28.02.26

ՌԴ-ն ու Չինաստանը պահանջել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնել, այն կկայանա Երևանի ժամանակով կեսգիշերն անց։

Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու կոչով հանդես էր եկել նաև Ֆրանսիան։