Ի՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Ձեր խոստումների մասին մենք բոլորս լավ գիտենք, անգամ չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ձեր խոսք տված խաղաղությունը ինչ է լինելու իրականում:
Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որում վերջինս ասել էր. «Ես ընդհանրապես չեմ հանդգնի երբևէ ասել, որ ընտրական օրենսգրքում պետք է փոփոխություն տեղի ունենա, ինչպես դուք ասեցիք՝ իմ ուզած կամ իմ նախընտրած տարբերակով»:
«Նիկոլ Փաշինյան, ես ձեզ հիշեցնեմ, թե որոշ ժամանակ առաջ ինչ կարծիք ունեիք ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված, այդ ի՞նչ փոխվեց ձեր մոտ, ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրքը փոխեք»,- նշել է Ալեքսանյանը:














