Սխալ մոտեցում է՝ եթե ես չընտրվեմ, սեպտեմբերին պատերազմ կլինի, դա անհատից կամ քաղաքական ուժից կախված չէ․ Հրայր Պալեան (տեսանյութ)
Սխալ մոտեցում է՝ եթե ես չընտրվեմ, սեպտեմբերին պատերազմ կլինի, դա անհատից կամ քաղաքական ուժից կախված չէ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է կոնֆլիկտաբան Հրայր Պալեանը։
«Չունենք խաղաղություն, չկա խաղաղության ստորագրված պայմանագիր, չկա ժողովուրդների միջև խաղաղություն։ Թերևս ղեկավարները խաղաղություն ընդունել են, բայց նախաստորագրված թուղթ կա, դա չի նշանակում, որ ժողովուրդների միջև խաղաղություն կա։
Քանի որ առկա հարցեր կան 2 երկրի միջև, առաջինը 19 հայ պատանդներն են Բաքվի բանտում, երկրորդը 240 քկմ Հայաստանի հողերը, որոնք Ադրբեջանը գրավել է ու իրենց բանակը նստած է։
Արցախցիների վերադարձի իրավունքից պետք չէ հրաժարվել, պետք է պահել առաջին պլանում։ Արցախցիներն իրավունք ունեն պաշտպանել իրենց պահանջատիրությունը, անկախ նրանից, Երևանը դեմ է, թե՝ ոչ»,- նշել է կոնֆլիկտաբանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














