Արևմուտքն ու Ռուսաստանն առաջին անգամ կատարել են բացահայտ խաղադրույքներ Հայաստանի ներքաղաքական ընտրական պայքարում․ Լևոն Զուրաբյան

14:18 • 10.05.26

Արևմուտքն ու Ռուսաստանը առաջին անգամ կատարել են բացահայտ խաղադրույքներ Հայաստանի ներքաղաքական ընտրական պայքարում: Այս մասին գրել է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Սա սրում է իրավիճակը Հայաստանում, պառակտում մեր ազգը արևմտամետների և ռուսամետների: Մի քայլ է մնացել, որ Հայաստանը դառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև միջնորդավորված (պրոքսի) պատերազմի կռվադաշտ: Այս «հիբրիդային պատերազմի» սադրիչը Նիկոլ Փաշինյանն է:

Մենք, անկախականներս, 1991 թվականից երկրի արտաքին քաղաքականության հիմքում դրել ենք բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման դոկտրինը:

«Հայաստանի խելամիտ ուղի» մեր նախընտրական ծրագրում ներառված է «Երկիր-կամուրջ» նախագիծը, որը ձգտում է Հայաստանում հակամարտող գերտերությունների շահերի ներդաշնակման, և երկաթուղային «Զանգեզուրյան հանգույցի» կառուցման գաղափարը:

Եթե ցանկանում եք Հայաստանը փրկել վերահաս «հիբրիդային» պատերազմից, ընտրեք մեր անկախական քաղաքական ուժի «Խելամիտ ուղին»: Մենք թույլ չենք տա երկրի պառակտումը օտարածին օրակարգերի բաժանարար գծով»,-գրել է նա։

Արևմուտքն ու Ռուսաստանն առաջին անգամ կատարել են բացահայտ խաղադրույքներ Հայաստանի ներքաղաքական ընտրական պայքարում․ Լևոն Զուրաբյան