Վառելիքի թանկացումը, բնականաբար, չի մնում լցակայանում. հետևանքը տեսնում ենք մթերքի ու բոլոր ապրանքների գների մեջ. Դումիկյան (տեսանյութ)

12:38 • 23.10.26

Այս մասին գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը:

«Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում:

Դիզելի մեկ լիտրը 710 դրամ է, որոշ դեպքերում՝ ավելի թանկ։ 2021-ին այն 441 դրամ էր, այսինքն՝ հինգ տարում թանկացել է ավելի քան 60 տոկոսով։ «Ռեգուլյար» տեսակը 360-390 դրամից հասել է 600-ի, «պրեմիումը»՝ 460-ից՝ 620-630-ի։ Պրոպան-բութանը թանկացել է 35 տոկոսով։

Վառելիքի թանկացումը, բնականաբար, չի մնում լցակայանում։ Դիզելով աշխատում են տրակտորը, կոմբայնը, բեռնատարը, շինարարական տեխնիկան, և հետևանքը տեսնում ենք մթերքի ու բոլոր ապրանքների գների մեջ։

Ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում։ Այս մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում»,-գրել է նա։