Փաշինյանի բլոկային խաղն անմիջական վտանգ է մեր անկախության համար, ՌԴ-ի տակ մտնելը ևս կատաստրոֆիկ սխալ կլիներ․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

20:31 • 16.09.26

Փաշինյանի բլոկային խաղն անմիջական վտանգ է մեր անկախության համար, ՌԴ-ի տակ մտնելը ևս կատաստրոֆիկ սխալ կլիներ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Փաշինյանն ընտրել է արևմտյան բլոկը՝ առանց այդ բլոկի կողմից որևէ երաշխիքի։ Անգամ Փաշինյանն է հասկանում, որ Ադրբեջանի ու Թուրքիայի չներխուժման գլխավոր երաշխիքների մեկը ՌԴ ռազմաբազան է։ Ամերիկացիներն ու ֆրանսիացիները զորք չեն բերելու, ի՞նչն է կանգնեցնելու Թուրքիային ու Ադրբեջանին։

Փաշինյանը խախտել է 1991-ից առկա քաղաքականությունը՝ բոլորի հետ հավասար հարաբերություններով պահել մեր անկախությունն ու անվտանգությունը։ Փաշինյանը խաղում է բլոկային քաղաքականություն, սա անմիջական վտանգ է մեր անկախության համար»,- նշել է Զուրաբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

 

Փաշինյանի բլոկային խաղն անմիջական վտանգ է մեր անկախության համար, ՌԴ-ի տակ մտնելը ևս կատաստրոֆիկ սխալ կլիներ․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)