ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին

12:27 • 21.05.26

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառմամբ խմբի կազմում խոշոր չափերով խարդախություններ կատարելու համար մեղադրվող Դ.Դ.-ն 2026 թվականի մայիսի 16-ին հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին: