Իսրայելական զորքերը կմնան Հարավային Լիբանանի ռազմավարական Բոֆոր բարձունքի տարածքում. Կաց

15:25 • 31.05.26

Իսրայելական զորքերը կմնան Հարավային Լիբանանի ռազմավարական Բոֆոր բարձունքի տարածքում՝ որպես նոր անվտանգության գոտու ձևավորման մաս: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

«Լիբանանում անվտանգության գոտուց դուրսբերումից 26 տարի անց իսրայելական դրոշը կրկին ծածանվում է Գալիլեայի բնակավայրերին վեր խոյացող գագաթների վրա: Իսրայելական ուժերը կրկին զբաղեցրել են Բոֆորի շրջանը և այն կպահեն Հարավային Լիբանանում նոր անվտանգության համակարգի կազմում։ Մեր հերոս զինվորները կրկին գրավել են Բոֆորը և կմնան այնտեղ: Ցամաքային գործողության ընդլայնումն ու ռազմավարական դիրքերի վերահսկողությունը միտված են զսպող ազդեցության ձևավորմանը։ Նա, ով սպառնում է Իսրայելի քաղաքացիներին, մեկը մյուսի հետևից կկորցնի իր ռազմավարական ակտիվները»: