Այսօր սրանից կարևոր հարց չկա, հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը․ Սամվել Կարապետյան
Այսօր սրանից կարևոր հարց չկա, հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը: Իր տան բակից հանրահավաքի մասնակիցներին դիմեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Այս ժողովրդին խոստացան խաղաղություն, բայց բերեցին 3 պատերազմ և երեքում էլ պարտվեցին։ Հայ ժողովրդին խոստացան տարածքային ամբողջականություն, բայց կորցրեցին մեր հողերը։ Հայ ժողովրդին խոստացան արժանապատվություն, բայց այսօր հայերի համար շատ ծանր վիճակ է, կորցնում ենք մեր ինքնությունը
Փոփոխությունները գալիս են, որոնք մարդիկ կզգան իրենց կյանքում. դրանք կսկսվեն հունիսի 7-ից հետո և յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ոչ թե պարզապես գոյատևելու հաամար և հավելելով որ երաշխավորում է դա:
Այլևս մենք թույլ չենք լինի Փաշինյանի պատճառով; Ուժեղ ենք լինելու։ Այդ օրը հայ ժողովուրդը կկայացնի վերջին տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկը հունիս 7-ին յուրաքանչյուր երիտասարդ, հայր ու մայր յուրաքանչյուր տարեց հնարավորություն կունենա որոշելու իր գալիք սերունդների ապագան»,- ասաց Կարապետյանը՝ շեշետելով, որ հայերը պետք է մասնակցեն ընտրություններին որպեսզի ուրիշները չորոշեն մեր ճակատագիրը։
Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողվուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում, պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայերը որոշեցին ունենալ ՀՀ քաղաքացիների համար 300 հազար նոր աշխատատեղ:
Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին մենք միասին պատմություն ենք կերտելու, մենք պարտավոր ենք այն անել, որովհետև Հայաստանի Հանրանպետության գոյությունն է վտանգված; Ես կոչ եմ անում ձեզանից յուրաքանչյուրին դառնալ փոփոխության մաս։ Ցույց տվեք, որ Ադրբեջանը չի կարող լինել Հայաստանի խաղաղության երաշխավորը:
Հունիսի 17-ին Նախիջևանում կայանալու է «արևմտյան ադրբեջանի» համաժողով, որի պատվավոր հյուրը Նիկոլ Փաշինյանն է լինելու և այդ այցը պետք է խափանել հունիսի 7-ի ընտրություններով: Հունիսի 7-ին հաղթանակը մերն է, Փաշինյանը՝ Ադրբեջանինը»:














