Քիթ-կոկորդ-ականջային հիվանդություններ․ Ինչպե՞ս է ապրելակերպը ազդում դրանց առաջացման վրա
Քիթ-կոկորդ-ականջային հիվանդությունները հաճախ պայմանավորված են ոչ միայն վարակներով, այլև մեր առօրյա սովորություններով, շրջակա միջավայրի ազդեցությամբ և կենսակերպով։ Ինչպե՞ս են ծխելը, աղմուկը, օդի աղտոտվածությունը կամ սխալ սննդակարգը նպաստում այս հիվանդությունների զարգացմանը, և ինչպե՞ս կարելի է նվազեցնել ռիսկերը․ այս հարցերի շուրջ զրուցել ենք քիթ-կոկորդ-ականջաբան Տաթևիկ Փխրիկյանի հետ։
Ինչպե՞ս է ազդում ապրելակերպը, քիթ-կոկորդ-ականջային հիվանդությունների վրա, և որոնք են ամենից տարածված խնդիրները։
Մեր օրգանիզմի «մուտքի դռներն» են հանդիսանում LՕՌ օրգանները, այդ իսկ պատճառով շրջակա միջավայրի և մեր ապրելակերպի բացասական ցանկացած ազդեցություն հաճախ վնաս է հասցնում հենց այս օրգաններին ։
Ամենատարածված խնդիրներն են՝ Ֆարինգիտ/ըմպանի բորբոքում/ և լարինգիտ /կոկորդի բորբոքում/ ՝ հաճախ կապված են ձայնային ապարատի, գերլարման /ուսուցիչ, դասախոս, երգիչներ/ կամ սխալ սննդակարգի հետ/գաստրոէզոֆագիալ ռեֆյուքս, երբ ստամոքսի թթուն գիշերը բարձրանում է կոկորդ և «այրում» այն։
Ականջի խցանման և լսողության վատացման հաճախակի պատճառներն են․
- Ականջակալներով բարձր երաժշտություն լսելը,
- Ականջի փայտիկների սխալ օգտագործումը /փայտիկները ծծումը ավելի ներս են տանում ևառաջացնում խցանում։
Քրոնիկական ռինիտները․
Որոնք առաջանում են չոր, ախտոտված օդի հետևանքով, ծխախոտի ծխի խրոնիկ ազդեցությունից մեծանում են քթային խեցիները, ինչպես նաև քթի կաթիլների անկանոն օգտագործումից կարող է զարգանալ դեղորայքային ռինիտ։
Ընդհանուր առմամբ վնասակար սովորությունները (օրինակ՝ ծխելը, ալկոհոլը) ինչպե՞ս են ազդում քիթ-կոկորդ-ականջ համակարգի վրա և հատկապես ի՞նչ հիվանդությունների ռիսկ են բարձրացնում։
Ծխախաոտը այրվելով առաջացնում է ծուխ, որը պարունակում է բազմաթիվ վնասակար նյութեր։ Այդ ծուխը կաթվածահար է անում քթի լորձաթաղանթի թարթիչները, որոնք պատասխանատու են քթի խոռոչի ֆիլտրացիայի համար։ Արդյունքում կարող է զարգանալ քրոնիկ ռինիտ։ Ալկոհոլը լայնացնում է արյունատար անոթները, ինչը բերում է քթի և կոկորդի լորձաթաղանթի այտուցվածության /սա է պատճառը, որ ալկոհոլի օգտագործումից հետո հաճախ քիթը փակվում է կամ սկսվում է խռմփոց։
Երկարատև ծխելը առաջացնում է Ռենյկեի այտուց/հատկապես ծխող կանանց մոտ/, որը պահանջում է վիրահատական բուժում։ Ծխախոտի ծուխը պարունակում է տաք տոքսիններ և խեժեր, որոնք այրում և գրգռում են կոկորդը։
Ի՞նչ պրակտիկ քայլերով կարելի է նվազեցնել այս վնասակար սովորություններով պայմանավորված առողջական ռիսկերը։
Որպես քիթ-կոկորդ-ականջաբան՝ իմ պրակտիկայում ամեն օր տեսնում եմ, թե ինչպես են վնասակար սովորությունները, և հատկապես ծխելը, ագրեսիվորեն ազդում շնչուղիների նուրբ լորձաթաղանթի վրա: Ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է գործել փուլային և գրագետ։ Լավագույն լուծումը՝ լիարժեք հրաժարումն է, դա ամենաարդյունավետ քայլն է ծխախոտից կախվածության ամբողջությամբ ձեռբազատման: Լորձաթաղանթն ունի ինքնավերականգնման հատկություն և ժամանակի ընթացքում ռիսկերը հավասարվում են չծխող մարդու ցուցանիշներին:
Եթե պացիենտը տարիների սովորության կամ ուժեղ կախվածության պատճառով չի կարողանում միանգամից թողնել ծխելը, կարելի է դիտարկել այլընտրանքային մոտեցումներ փորձելով աստիճանաբար նվազեցնել ռիսկերը: Ավանդական ծխախոտից անցումը նիկոտինային փոխարինիչների կամ այնպիսի միջոցների որոնք ծուխ չեն արտանետում կարող է նվազեցնել ընդհանուր հիվանդությունների առաջացման ռիսկը։ Սակայն կարևոր է հիշել, որ ցանկալի է այս միջոցները օգտագործել որպես միջանկյալ քայլ լիարժեք հրաժարվելու ճանապարհին։
Իմ բժշկական խորհուրդը պարզ է՝ եթե չեք ծխում՝ մի՛ սկսեք, եթե ծխում եք՝ դադարեցրեք որքան հնարավոր է շուտ։










