Վերին Լարսի անցակետը ծանրաբեռնված է․ բեռնատարների հերթ է գոյացել

23:24 • 14.07.26

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ՝ «Վերին Լարս» անցակետի չեզոք գոտում, տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ բեռնատարների անցումը դանդաղել է, քանի որ հարևան կողմի կողմից դրանց ընդունման գործընթացն է դանդաղել, ինչի հետևանքով մեքենաները չեն կարողանում անցնել չեզոք գոտի։

Անցակետի հարակից այլ հատվածներում սպասում է ավելի քան 450 բեռնատար։ Միաժամանակ «Վերին Լարսի» մոտ այս պահին մարդատար մեքենաների հերթ չկա։

ՌԴ մաքսային ծառայությունը կոչ է արել փոխադրողներին և արձակուրդ մեկնել պատրաստվող քաղաքացիներին հաշվի առնել ստեղծված իրավիճակը երթուղիները պլանավորելիս։